ՖՈՏՈ. Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости-ն հայտնում է, որ Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, առնվազն 20 մարդ համարվում է անհետ կորած:

Ավելի վաղ հաղորդվել էր 43 զոհի և 2 անհետ կորածի մասին: Հայտնի է, որ ցունամիի հետևանքով հարյուրավոր տներ են ավիրվել: Վարչության ներկայացուցչի խոսքով՝ կատարվում է տուժածների տարհանում:

Ցունամին Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով 21:27 րոպեին:




Լրահոս