
РИА Новости-ն հաղորդում է, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մշակած բանաձևը:
Բանաձևին կողմ է քվեարկել 65 երկիր, դեմ՝ 27, մեծամասնությունը՝ 70 երկիր, ձեռնպահ է մնացել:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ «բանաձևը չափազանց քաղաքականացված է» և որ այն հիմնված է «ոչ հավաստի և կեղծ» տեղեկատվության վրա:
«Ռուսաստանի Դաշնությունը իր ամբողջ տարածքում՝ այդ թվում նաև Ղրիմում, երաշխավորում է իրավունքների և ազատության ապահովումը»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը: Նա նաև կոչ է արել բոլոր ցանկացողներին այցելել Ղրիմ և հարցնել այնտեղ հանգստացող զբոսաշրջիկներին, թե արդյոք նրանց իրավունքները ոտնահարվում են: