Դեկտեմբերի 22-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը, այնուհետև՝ ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորը՝ Է. Դ.-ն (ծնված 2010 թ.), հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: