
Դեռևս հնագույն ժամանակներից կտավատի սերմերը հայտնի են եղել իրենց օգտակար հատկություններով։ Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքային նյութեր։ Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով:
Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը:
Սննդի մեջ պարբերաբար օգտագործելով, կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի և ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում տրոմբոզից, նվազեցնում սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի վերը թվարկվածից, սերմերն օժտված են նաև երիտասարդացնող և հակամանրէային հատկությամբ, այն թուրմի ձևով օգտագործվում է որպես խորխաբեր, լուծողական և հակաբորբոքային միջոց:
Կատատի սերմերն սննդի մեջ որպես հավելում է օգտագործվում, այն շատ է օգնում նիհարել ցանկացողներին: Մանրացրած սերմերը հարկ է օգտագործել օրական 1 ճաշի գդալ, ավելացնելով սննդին, օրինակ` շիլաներին, աղցաններին և շոգեխաշած բանջարեղենին: