Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը:
Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ:
Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:
Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»: