Ինչպես հայտնի է` ուրբաթ օրը դատարանը 25 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալված էր այս տարվա հունիսի 19-ից: Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակվել էր տեսանյութ եւ ապացույցներ այն մասին, որ նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Ընդ որում, Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել նրա առողջական ծանր վիճակը։
ArmLur.am-ը փորձեց քաղաքացիներից ճշտել` ինչ են մտածում Մանվել Գրիգորյանի` խափանման միջոցը փոխելու մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: