Կադրային կրճատումները` միլիարդավոր դրամների տնտեսման պատճառ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը երեկ հրապարակել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը: Այն, իհարկե, դեռ վերջնական տեսքի չի բերվել, այլ քննարկվում է նախարարությունների ներսում: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է փաստը, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով օպտիմալացվող նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։

Օրինակ՝ ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, Գյուղատնտեսության նախարարությանը՝ 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը՝ 1 մլրդ 148 մլն դրամ, որն էլ առհասարակ լուծարվում է։ Ու հիմա այդ գումարների մի մասը տնտեսվելու է կադրային կրճատումների պատճառով:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս