ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը որոշել է իրավաբանական ընկերություն հիմնել։ Արդեն պատրաստ է ե՛ւ գրասենյակի վայրը, ե՛ւ անվանումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գրասենյակը գործելու է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում եւ կոչվելու է «Դավիթ & partners»: Ինչպես կարելի է դատել ընկերության անվանումից, նրա հետ նույն իրավաբանական ընկերությունում աշխատելու են նաեւ նրա ընկերները։
Մեր տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս միանալու է այդ ընկերությանը։ Ակնհայտ է, որ խորհրդարանն իրավական ուժով արձակվելուց հետո նոր ԱԺ-ում չհայտնվելով` պատգամավորները պետք է փորձեն այլ զբաղմունք գտնել, չնայած Ա.Հովհաննիսյանը նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում եւ այս շրջանում ունեցել է աշխատանքի առաջարկներ նաեւ արտերկրից։