Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյանում երիտասարդական թաղամաս կառուցելու խոստումից ընդամենը մեկ ամիս անց շինարարական աշխատանքները մեկնարկել են և այսօր էլ շարունակվում են մեծ թափով: Աշխատանքներին անգամ ձմռան ոչ բարենպաստ պայմանները չեն խանգարում:
Բնակարանաշինության նպատակն այն է, որ երիտասարդ ընտանիքները կարողանան իրենց աշխատավարձով բնակարան գնել: Երիտասարադական բնակելի թաղամասում, նախնական տվյալներով, կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 շենք: Թաղամասն ունենալու է նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարամարությունները:
Մանրամասները` տեսանյութում: