«Սիթի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Լրատվամիջոցներից մեկն այսօր նյութ է հրապարակել «Սիթի» ընկերության մասին՝ հայտնելով, թե իբր ընկերությունը օտարազգիների հետ անթուլատրելի առևտրով է զբաղված։ Ստիպված ենք պաշտոնապես ծանուցել, որ Սիթի ՍՊ ընկերության համար իր գործունեության բիզնես դաշտում գործում են երկու անխախտ կանոններ. մատչելի գին ու բարձր որակ համադրություն։
Մենք բանանը գնում ենք միջազգային շուկայից (տվյալ դեպքում «Caucasus agro company» LTD-ից, որը պատկանում է միայն վրացիների) և գնում ենք այնպիսի արժեքով, որն այդ պահին ամենահարմարն է՝ հայ սպառողին մատակարարելու համար։ Գնումն իրականացնում ենք հաստատված ինվոյսներով, որոնք ցանկացած շահագրգիիռ կողմ կաող է ճշտել ՀՀ ՊԵԿ-ից։ Ի դեպ, մենք գործում ենք բացառապես օրենքով, մրցակցային դաշտում և ամենակարևորը թափանցիկ»։