Հեղափոխական պաշտոնյաները նախկինում օգտվում էին «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներից, իսկ այժմ՝ VIP փաթեթից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր:

4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաեւ քաղակտիվիստ, այսօր արդեն ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պարապել է «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներում, սակայն տեւական ժամանակ է` շքեղ ծառայողական ավտոմեքենայով համալիր գնացող ԱԱԾ քարտուղարն արդեն օգտվում է թանկարժեք VIP փաթեթից՝ «սպա սրահներից դուրս չի գալիս»։ Եվ հեղափոխությանն ակտիվ մասնակցած կոլեկտիվը հիացած չէ դրանով։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս