Անձնագրային, վիզային ծառայությունները կարող են ցանկացած պահի փոխվել. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։ Գրառումը՝ ստորև․

«ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել։

Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov», – նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։




Լրահոս