Ամանորը՝ վրացական խոզի բդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական արտադրության խոզի բդի մեկ կիլոգրամը այսօր գյուղացի ֆերմերների կողմից վաճառվում է 2800 դրամով, մինչդեռ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում այն գերազանցում է 3100 դրամը: Բայց մյուս կողմից` ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` խոզի միսը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է:

Նշենք, որ տավարի միսը եւս էժանացել է 1.2 տոկոսով: Փոխարենը թանկացել է գառան միսը 1.1 տոկոսով: Բայց կան քաղաքացիներ, որոնք այս օրերին ամանորյա սեղանի չարազեղենը, մրգերը եւ, իհարկե, խոզի բուդը նախընտրում են գնել հարեւան Վրաստանից: Նրանց խոսքերով` այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, քան ՀՀ-ում. մասնավորապես, խոզի բդի մեկ կիլոգրամը Վրաստանի շուկաներում վաճառվում է 1700-1800 դրամով:




Լրահոս