Նոր ձեւավորվելիք խորհրդարանը պատրաստվում է նաեւ կադրային փոփոխություններ կատարել: Խոսքը այն մասին է, երբ պաշտոնյաների ընտրությունը եւ հետ կանչումը կատարվում է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ նոր խորհրդարանը բարձրացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ետ կանչելու հարցը:
Իսկ մինչ այդ իշխանությունները սպասում են մարտի 1-ի քրեական գործին, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մասնավորապես, եթե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ձախողի Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքը, ապա նրա ազատման հարցը կլինի նոր խորհրդարանի օրակարգում: