Գյումրու կենտրոնում վառվել են տոնածառի լույսերը: Ի տարբերություն մայրաքաղաքի` այս տարի Գյումրին բավարարվեց հին տոնածառով` նույն լուսավորությամբ ու դեկորներով:
Գյումրու համայնքային բյուջեից 3 միլիոն դրամ է տրամադրվել Վարդանանց հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման, ապամոնտաժման, լույսերի, դեկորների, վերանորոգման եւ հրավառության համար: 2 տարի թիվը կրկնապատիկից էլ ավելին էր: Համայնքային բյուջեից 7 միլիոն էր տրամադրվել տոնածառի ու դեկորների տեղադրման համար:
1 միլիոն 500 հազար դրամ հատկացվել է նախորդ տարի: Ստացվում է` այս տարի էլ կրկնակի ավել է նախատեսվել: Հանրապետության ամենաաղքատ մարզի համար, իհարկե, սա մեծ ծախս է՝ հաշվի առնելով այն, որ համայնքի ընդհանուր բյուջեն կազմում էր 3 միլիարդ 470 միլիոն 200 հազար դրամ: Բայց քաղաքի համար էլ ծննդյան տոներն անհրաժեշտ է ըստ արժանվույն կազմակերպել: Բայց 2000 տնակ ունեցող Գյումրու համար ծախսերը ճոխ են:
Օրինակ`մայրաքաղաքի տոնածառի համար ծախսվել է 71 միլիոն դրամ. 2005-ից հետո առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվել:
Վանաձորում ծախսվել է Գյումրու համեմատ շատ ավելի քիչ գումար: Ամանորյա նախապատրաստությանը, հրապարակի, փողոցների լուսային ձեւավորումներին, միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացվել է 4 միլիոն 480 հազար դրամ: Նախորդ տարի 5 միլիոն 480 հազար դրամ ծախսվել է նույն նպատակի համար:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ապակենտրոնացման ուղղությամբ կառավարությունը շատ անելիքներ ունի: Համաչափ զարգացումը կարեւոր է, որպեսզի ՀՀ-ի բոլոր տարածաշրջանները զարգանան հավասար` բնակչության համար ստեղծելով նաեւ հավասար պայմաններ:
Հեղինե Մանուկյան
Գյումրի