
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն անցնող տարին հաջողված է համարում մարզաձևի համար:
«Անցնող տարի բավականին շատ մրցաշարեր ունեինք, մասնակցեցինք կարևորագույններին: Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը տարվա մեկնարկին էլ լավ մարզավիճակում էր, և այդպես էլ մոտեցանք Եվրոպայի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունն այս տարի Բաքվում էր, մենք չգիտեինք կմասնակցենք, թե ոչ, սակայն մարզումները շարունակում էինք: Բաքվի կողմը մեր անվտանգությունը չապահովեց, այդ իսկ պատճառով մենք չմեկնեցինք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նազարյանը:
Վերջինիս խոսքով` հաշվի առնելով, որ 13 տարի շարունակ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալ չէր նվաճել, ապա այս տարին իսկական հաջողված կարելի համար Ֆերդինանդի չեմպիոնության շնորհիվ: