Նորածնային մահացությունը 2017թ. համեմատությամբ 2018թ. 11 ամիսների ընթացքում նվազել է 49,4%-ով: Եթե 2015թ. «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներում բուժօգնության են դիմել 38242 հիվանդ, ապա 2018թ. 11 ամիսների ընթացքում այդ թիվը կազմում է արդեն 47000: Այս մասին հայտնում են հիվանդանոցից:
Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցում 2017թ.-ին 2016թ.-ի համեմատությամբ նկատվում է մահացության ցուցանիշի 31% նվազում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ընդհանուր մահացությունը 2015-2017թթ և 2018թ. 11 ամիսների ընթացքում նվազել է 1,1%-ից 0.67%, իսկ նորածնային մահացությունը 2017թ. համեմատությամբ 2018թ. 11 ամիսների ընթացքում նվազել է 49,4%-ով: