Մանվել Գրիգորյանը 287 հազար 367 դրամ աշխատավարձ չի ստանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակներում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում:

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից եւ ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է` աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներն ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցություններից են»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս