
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երեւանի բժշկական համալսարանում:
Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեեւ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որեւէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:
Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին եւ նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունը առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, եւ ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: