«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ը: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական խմբակցության աշխատանքին:
Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: