Beeline-ը հայտարարում է Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ) վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։
Արտաշիսյան 85/14 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։
«Beeline-ը մշտապես աշխատում է իր գրասենյակների ցանցի զարգացման ուղղությամբ, և հիանալի նորություն ունի Շենգավիթ համայնքի բնակիչների համար։ Այժմ նրանք կարող են իրենց հարցերով դիմել գեղեցիկ և վերանորոգված գրասենյակ։ Ուրախ ենք նաև, որ մեր սիրելի գործընկերները կաշխատեն ավելի հարմարավետ և լավ պայմաններում։ Կարծում եմ, սա հիանալի ամանորյա նվեր կլինի բոլորիս համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երևանում և 50 գրասենյակ մարզերում։
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: