Տղամարդը խանութ-սրահից փորձել է 2 զույգ կոշիկ հափշտակել. տեսախցիկը ֆիքսել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ-սրահից առերեւույթ կողոպուտի փորձ կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 15:24-ին, առեւտրի կենտրոնում գործող հագուստի խանութ-սրահում առերեւույթ հանցագործություն կատարած անձը փորձել է բացահայտ հափշտակել տղամարդու երկու զույգ կոշիկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:




Լրահոս