ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Արտակարգ իրավիճակ Գավառում. բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանց հետ բանակցում է Թագուհի Թովմասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառում այս պահին արտակարգ իրավիճակ է: Մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել`ի պաշտպանություն Սարգիս Հովհաննիսյանի:

Նրանց է մոտեցել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, լսում է գանգատները և լուծումներ առաջարկում:

Հավաքվածների փոխանցմամբ՝ Սարգիս  Հովհաննիսյանը տևական ժամանակ առաջ ինչ-որ վիճաբանության կիզակետում է հայտնվել, ինչը վերաճել է ավելի լայն տարաձայնության, ապա՝ ծեծկռտուքի: Արդյունքում մյուս կողմը հաղորդում է ներկայացրել, որի հիմքով էլ նրան կալանավորել են:

Բնակիչները վստահեցնում էին, որ Սարգիս Հովհաննիսյանը պարկեշտ մարդ է, անարդարության զոհ է դարձել, և իրենց տարածաշրջանի համար բազում բարեգործություններ է արել:

Ընթացքին հետևեք ուղիղ միացմամբ:

 

 

Լարված իրավիճակ Գավառում

Gepostet von Ժողովուրդ օրաթերթ am Freitag, 28. Dezember 2018




Լրահոս