ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիյ Օսիպյանի հրամանով 25 երիտասարդներ համալրեցին ոստիկանության շարքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական հագուստով տղաներն ու աղջիկները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները դեկտեմբերի 28-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։

Նրանց մի մասն արձագանքել էր ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հրավերին ու հաջողությամբ ավարտել քննաշրջանը։ Մյուսները դիմել են ոստիկանության պետին՝ ցանկություն հայտնելով ծառայության անցնելու համայնքային ոստիկանությունում և քրեական հետախուզությունում։ Վալերիյ Օսիպյանը, շնորհավորելով հանցավորության դեմ պայքարող, հասարակական կարգը պահպանող, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանների շարքերը համալրողներին, շնորհակալություն հայտնեց համակարգում ծառայելու պատրաստակամության համար՝ մաղթելով բարի ծառայություն։




Լրահոս