
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գավառ քաղաքում բնակիչները հավաքվել են ի պաշտպանություն Սարգիս Հովհաննիսյանի, ով, հավաքվածների խոսքով, անարդարության զոհ է դարձել և կալանավորվել:
Հավաքված քաղաքացիներին է մոտեցել և նրանց հետ բանակցել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ հարցին լուծում է տրվել և ճանապարհը բացվեց։
Հարցը լուծում ստացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորներ ընտրված Թագուհի Թովմասյանի, Վարազդատ Կարապետյանի և դատախազի բանակցությունների արդյունքում։
Նշենք, որ կալանավորը կմնա հիվանդանոցում մինչև նախաքննությունն ավարտվի։
Գավառում ճամապարհ են բացում, հարցը լուծվեց
Gepostet von Ժողովուրդ օրաթերթ am Freitag, 28. Dezember 2018