
Պաշտպանության նախարարի կողմից ազատված ՊՆ պաշտոնատար անձինք դիմել են դատարան:«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մեսրոպ Մարգարյանը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարի` 2018թ դեկտեմբերի 10-ի հրամանը: Նա նաեւ պահանջում է նախկին պաշտոնում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին պաշտոնային դրույքաչափը բռնագանձել:
Նշենք, որ այս գործով դատավորը լինելու է Ավագ Գաբրիելյանը: