Լնդերի արյունահոսություն․ այս վիտամինի անբավարար մակարդակի առաջին նշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմի պաշտպանական կարողություններն ընկնում են, վատանում է ատամների վիճակը։

Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վիտամին C-ն օրգանիզմում մի շարք գործառույթներ է իրականացնում, այն միկրոբների, մակաբույծների, հիվանդությունների ու վիրուսների պատճառ դարձող օրգանիզմների առաջին թշնամին է։ Այն պայքարում է նաև ազատ ռադիկալների դեմ։

Վիտամին C-ն խթանում է հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են նաև տրամադրության համար։ Խորհուրդ է տրվում առավոտը սկսել մի բաժակ կիտրոնի հյութով։ Կիտրոնի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2 րոպե։

Վիտամին C-ն կարևոր է ատամների առողջության համար։ Դրա քանակի մեծացումը թույլ է տալիս դադարեցնել լնդերի արյունահոսությունը։ Այս վիտամինը կարևոր է նաև կալցիումի յուրացման համար։




Լրահոս