Դատի ենք տալու Սանասարյանին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար․ ԵՊՀ ռեկտոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտնել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։

«18 հոգի վերահսկողության ծառայությունից աշխատել են ԵՊՀ-ում բայց այս փաստաթուղթը կազմել է մեկ հոգի։ Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, նրանք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը։ Օրենքների մասին շատ հեռավոր պատկերացումներ ունեն այս ստուգողները։ Մենք դիմելու ենք համապատասխան իրավական գնահատականի պահանջով, դատի ենք տալու Սանասարյանին ու կառույցին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար»։

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ և գնալու է մինչև վերջ։

Հավելենք, որ ըստ  Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նախնական գնահատականի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։

«Հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել է նա։




Լրահոս