ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես հաջողվեց բացել 6 ժամից ավել փակված միջպետական մայրուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում երեկ լարված իրավիճակ էր տիրում: Գավառ-Մարտունի ավտոճանապարհին էին հավաքվել Հացառատ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր պահանջում էին ազատ արձակել իրենց համագյուղացուն՝ Սարգիս Հովհաննիսյանին: Նրանք վաղ առավոտից մեքենաներով փակել էին ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում: Որոշ ժամանակ ճանապարհին մնալուց հետո նրանց մոտեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով տեղում լսեց նրանց խնդիրը, ցանկությունները՝ խոստանալով զրուցել դատախազի հետ և վերջիններիս պատասխան հայտնել: Բանն այն է, որ բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը այժմ գտնվում է հիվանդանոցում և օրեր անց պետք է տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ, ինչին էլ դեմ էին նրա համագյուղացիները:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Գեղարքունիքի մարզի դատախազ Ռուբեն Երիցյանի հետ հեռախոսազրույցներից հետո Թագուհի Թովմասյանը կրկին մոտեցավ ցուցարարներին և փոխանցեց դատախազի խոսքերը՝ թե փողոց փակելով հարց չի լուծվի և առաջարկեց ճանապարհը բացել և գնալ մարզային դատախազի հետ հանդիպման: Սակայն ի վերջո որոշում կայացվեց ճանապարհը փակ պահել և մի քանի ներկայացուցիչների հետ՝ Թագուհի Թովմասյանի հետ գնալ դատախազի հետ հանդիպման: Ավելի ուշ դատախազի հետ հանդիպմանը նրանց էր միացել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո կայացվում է որոշում, որին համաձայնվում են երկու կողմերն էլ: Տոնական օրերին Սարգիս Հովհաննիսյանը կրին կմնա հիվանդանոցում՝ մինչ տոների ավարտից հետո որևէ որոշում կայացնելը: Դատախազի հետ հանդիպումից հետո բնակիչները մեծ ոգոևորությամբ դիմավորեցին Թագուհի Թովմասյանին, իսկ ցուցարարներն էլ բացեցին ճանապարհը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս