Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի
արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ
ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: