
Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իսկապես տոն էր: Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, Իմ քայլը խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը վարդենիսցիների համար ամանորյա համերգ էր կազմակերպել, որին էլ մեծ ոգևորությամբ սպասում էին քաղաքի բնակիչները:
Համերգի ժամանակ ելույթ ունեցան ճանաչված երգիչ-երգչուհիներ՝ Ռուբեն Սասունցին, Լիլիթ Կարապետյանը, Աղասի Իսպիրյանը, Գոռ Հարութունյանը, Սեկուն, Մագա Հովերը, Ժորա Բարսեղյանը, Լիլիթ Երանոսյանը և փոքրիկ վարդենիսցի Մերի Վարդանյանը, իսկ երեկոն վարեց հայտնի շոումեն Սամվել Գրիգորյանը:Ներկաներին ողջունեցին նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Թագուհի Թովմասյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։