Ովքեր են հարցաքննվել Գազի Կոլյայի ինքնասպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ չորս ամիս է անցել «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի ինքնասպանությունից: Հիշեցնենք, որ նա ինքնասպան էր եղել իր տանը՝ պարգեւատրված զենքով կրակելով բերանի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են կինը, դուստրերը, փեսան, սակայն որեւէ մեկը հստակ պատճառ չի մատնանշել: Նրանք ցուցմունքներում նշել են, որ չգիտեն, թե ինչը կարող էր լինել Գաբրիելյանի այդ քայլի պատճառը:

ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մշակվել էր քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Նկատենք, որ չնայած այս գործով որեւէ այլ գործողություններ չեն իրականացվում, սակայն նախաքննական մարմինը գործը չի կարճում եւ սպասումների մեջ է, իսկ թե ինչ սպասումների, դժվար է ասել:




Լրահոս