«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում Շահումյանի անվան հանքի նախագծերի եւ ծառայությունների հերթափոխի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սուրեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարտի 3-ին ընկերության Շահումյանի անվան հանքավայրի 630 հորիզոնի թիվ 20 արեւմտյան երակային շտրեկում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները եւ այդ ամենի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է աշխատակիցներից Արթուր Մարտիրոսյանի մահը: