
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նոյեմբերի 23-ին որոշել է մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը գյուղապետի պաշտոնակատար նշանակել:
Սակայն Ազատամուտի համայնքապետ Մարտիրոսյանը հայտնեց, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մարզպետի որոշումը համարում է ոչ իրավական եւ դրա դեմ բողոքելով՝ ինքը դիմել է վարչական դատարան: Մարտիրոսյանը հայտնեց, որ սույն գործով դատական նիստը վարչական դատարանում դեռ չի կայացել:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ