
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առաջին մասից դեպի Նորագավիթ տանող նորակառույց ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 127/21 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:37-ին, մարվել՝ 12:40-ին: