2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:
Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:
Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Ռոբերտ Քոչարյան ՀՀ երկրորդ նախագահ (ձի) – Շան տարին ձեր եւ ձեր ընտանիքի համար երկու մասի բաժանվեց. վայելք, հարստություն, ձեռքբերումներ ու խաղաղություն, իսկ տարվա երկրորդ կեսին վատ անակնկալներ, կորուստներ, ստրես: Մոտիկից ծանոթացաք թախտաբիթիների հետ, որոնց գոյությունը ձեր համար այդքան աննկատ ու հեռու էր թվում:
2019-ի շան տարում չնայած փնթիություններին, այնուամենայնիվ, լուրջ ձեռքբերումներ չեն լինի: Ազատություն, գուցե, բայց ցանկացած իրավիճակում ապավինեք ձեր փորձին եւ ինտուիցիային: Դա կօգնի ձեզ խնայել փողերն ու նյարդերը: Մի վստահեք այն մարդկանց, որոնց քիչ եք ճանաչում: Ընկերներն, իհարկե, երկրի ներսում կամ դրսում, կշարունակեն օգնության ձեռք մեկնել: Եւ արևելյան օրացույցի համաձայն` տարեվերջին իրավիճակը կբարելավվի, բայց վերադարձ անցյալին այլեւ չի լինելու: Աստղերը հուշում են հետեւել առողջությանը:
Գուշակեց Նատալյա Պողոսյանը