Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հայտնեց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ըստ նրա դատարանը երեկ է բավարարել իր կողմից ներկայացրած միջնորդությունն ու Ղազարյանն արդեն ազատության մեջ է:

Պաշտպանը վստահեցրեց, որ Ղազարյանը չի պատրաստվում խուսափել նախաքննությունից:
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։

Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։




Լրահոս