Ինչպես երազանք պահել Ամանորի գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը հավատում են, որ Ամանորի գիշերը պահած երազանքն անպայման իրականանում է: Գոյություն ունեն տարեմուտին երազանք պահելու բազմաթիվ տարբերակներ:

Մոխիր`շամպայնի մեջ

Ամանորյա երազանք պահելու ամենատարածված տարբերակը, թերեւս, այդ է: Երազանքը գրում ենք թղթի վրա, այրում այն, մոխիրը լցնում շամպայնի մեջ եւ խմում, քանի դեռ ժամացույցի սլաքները չեն ազդարարել Նոր տարվա սկիզբը: Շատ աղջիկներ պնդում են, որ այս տարբերակը չի գործում: Բանն այն է, որ մենք չափից դուրս շատ ենք կենտրոնանում ամեն ինչ հասցնելու վրա, սակայն կարեւոր է ոչ այնքան ժամացույցի սլաքների հետեւից հասցնելը, այլեւ երազանքի վրա կենտրոնանալը: Դրա համար, նախքան սեղանի շուրջ հավաքվելը, պատրաստեք թուղթն ու գրիչը, լուցկին եւ շամպայնով լի բաժակը:

12 երազանք

Ամանորին երազանք պահելու հետաքրքիր տարբերակներից է նաեւ այս մեկը: Գիշերը պետք է թղթերի վրա 12 տարբեր ցանկություն գրել, ծալել դրանք, դնել բարձի տակ, իսկ առավոտյան առանց նայելու դրանցից մեկը դուրս բերել: Այն, ինչ գրված է թղթի վրա, դա էլ կկատարվի այդ տարի:

Նոր հյուր

Երազանք կարելի է պահել նաեւ ձեզ հյուրընկալված անձանց շնորհիվ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Կարելի է նաեւ երազանք պահել այն մարդկանց դեպքում, ովքեր ծանոթ են ձեզ, բայց Ամանորի գիշերը ոչ մի կերպ չէիք սպասում նրանց այցին, այսինքն` երբ անակնկալ են ձեզ հյուր եկել:

Նկարի միջոցով

Շատ հետաքրքիր տարբերակ է, այսպես ասած, նկարած երազանքը: Կեսգիշերից հետո վերցրեք գունավոր ներկեր ու թղթի վրա նկարեք այն, ինչի մասին երազում եք: Օրինակ` եթե երազում եք սիրո մասին, ապա կարմիր սիրտ նկարեք: Կարեւորը, որ վառ գույներ լինեն նկարում եւ ոչ մի դեպքում՝ սեւ: Այնուհետեւ փաթաթեք նկարը, կապեք կարմիր ժապավենով եւ կախեք տոնածառից: Սուրբ Ծննդյան օրը հանեք այն եւ պահեք ծածուկ վայրում:




Լրահոս