Ռուսական գազը սահմանին կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայցրել է ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետիպաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպման արդյունքների մասին:

Այդ հաղորդագրության համաձայն, «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրով 2019 թ. հունվարի 1-ից ռուսական գազը Հայաստանի և Վրաստանի սահմանին կկազմի $165՝ 1000 խմ-ի դիմաց: Նշվում է նաև, որ «Գազպրոմ Արմենիան» էլ կշարունակի աշխատանքները ՀՀ պետական մարմինների հետ՝ գազի ներքին տարիֆներիի ձեւավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2018-ին գազի գինը Հայաստանում կազմում էր $150՝ 1000 խմ-ի դիմաց: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե ՀՀ սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա:




Լրահոս