
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի հունվար ամսվա դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: 10-յակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում Գաբրիել Սարգսյանը 53-րդ, Հրանտ Մելքումյանը 90-րդ տեղում է: