Հունվարի 1-ին ոստիկանությունը վարչական պատասխանատվության է ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի:
Ոստիկանության փոխանցմամբ, հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։