shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներ Թ. Սարգսյանը, Հ. Զոհրաբյանը, վերջինիս ողևորներ՝ Նոր Հաճնի բնակիչներ, 17-ամյա Ավետ Զոհրաբյանը, 5-ամյա Նատալի Զոհրաբյանը, 39-ամյա Թեհմինե Զաքարյանը և ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու մարել ավտոմեքենաներից մեկում առաջացած հրդեհը։
Վարորդներից Թ. Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ, իսկ Հ. Զոհրաբյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: