Ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին. կա 4 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում երեկ երեկոյան մեքենան բախվել է կանգառի տաղավարին: Ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացու թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ BMW մակնիշի  ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կանգառի տաղավարին և շրջել այն: Կանգառում գտնվող քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1982 թ.), Վ. Ա.-ին (ծնված 1985 թ.), Լ. Ա.-ին (ծնված 2007 թ.) և Վ. Ա.-ին (ծնված 2010 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս