Յուրաքանչյուր երկիր ունի ամանորյա իր ավանդույթները: Ստորև ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Ուկրաինայում ամանորյա գիշերը, ժամը 12-ին ընդունված է նվերներ փոխանակել և երազանք պահել:
Շոտլանդիայում ամանորյա գիշերը փողոց են դուրս գալիս ձյութով այրվող տակառներով: Հիմնականում դրանք պահում են գլխավերևում:
Դեկտեմբերի 31-ին արգենտինացիները պատուհաններից դուրս են նետում անպիտան ամսագրերը, թերթերը և այլ թղթեր:
Կուբայում Ամանորի շեմին տան բոլոր տարաները ջրով են լցնում: Իսկ կեսգիշերին կուբացիները դրանք պատուհաններից դուրս են թափում՝ գալիք տարին դիմավորելով:
Իսպանիայում ամանորյա գիշերը, երբ ժամացույցը ղողանջում է 12 անգամ, ընդունված է խաղողի հատիկներ ուտել: Այդ դեպքում համարվում է, որ Նոր տարին կբերի բարիք, խաղաղություն և բարգավաճում:
Պերույում գոյություն ունեցող ավադույթի համաձայն՝ դեկտեմբերի 31-ի գիշերը ճամպրուկով պետք է շրջել ամբողջ թաղամասում: Պերուցիները հավատում են՝ դա նշանակում է, որ հաջորդ տարի հետաքրքիր ճամփորդություն է սպասվում: