Ձմեռ պապիկին մի խնդրանք ունեմ. թող պետավտոտեսչությունը լավ աշխատի. Վաչե Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ժամանակն է  հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք  2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից  եւ ինչ սպասել 2019 թվականից: «Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ  համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների  մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները:

Վաչե Թովմասյան՝ հումորիստ, դերասան

Ես միշտ, բոլոր տարիքներում Ամանորն ասոցացրել եմ մանդարինի բույրի հետ: 2018-ն ինձ համար թոհուբոհերի, էմոցիոնալ տատանումների տարի էր: Այդ տատանումները կապված էին ե՛ւ երկրի, ե՛ւ անձամբ ինձ հետ: Կարիերայի առումով  2018-ը առաջընթացի տարի էր: Գալիք տարվա հետ կապված Ձմեռ պապիկին մի խնդրանք ունեմ. թող պետավտոտեսչությունը լավ աշխատի:

Շատ գոհ եմ երկրում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, բայց  հաճախ եմ նկատում, որ հարբած նստում են ղեկին: Թող այդպիսի դեպքեր այսուհետ չլինեն: Ամենաթողության էլեմենտներ եմ նկատում, հուսով եմ՝ կշտկվի իրավիճակը: Ցանկանում եմ, որ մեր երկրում իսկապես օրենք հաստատվի: Մեր հայրենակիցներին մաղթում եմ համբերություն, առողջություն, ոչ ցուրտ ձմեռ, թող մարդիկ միշտ ժպտան, կենսուրախ լինեն, փորձեն դրականը տեսնել եւ չպառակտվեն:




Լրահոս