
Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:
Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ դժբախտ պատահար: