Հունվարի 3-ին՝ ժամը 16:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հյուրանոցում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:23-ին:
Այրվել է հյուրանոցի սենյակներից մեկի (մոտ 20 քմ) գույքը՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: