Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը` Մագնիտոգորսկի ողբերգական դեպքի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային`Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

«Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։ Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Խնդրում եմ նաև ընդունեք իմ կարեկցանքի խոսքերն ու աջակցությունը՝ ուղղված ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Ցանկանում եմ նրանց քաջություն և տոկունություն բոլորի համար այս դժվար պահին։ Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այս վշտալի պահին Ձեզ հետ եմ և կիսում եմ ձեր վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում։




Լրահոս