
Հունվարի 4-ին, ժամը 11:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:31-ին:
Ս. Բ.-ին պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ (մոտ 3 քմ) այրվել է: Տուժածներ չկան: