Ովքեր են մանդատից հրաժարված 20 պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ԿԸՀ արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ ներկայացվել է նաև ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները։ Տեղեկացրել էինք նաև, որ « Իմ քայլը» դաշինքից ստացվել է 18 դիմում, 2 ինքնաբացարկի դիմում ստացվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չի եղել։

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրեց Քրիստ Մարուքյան, որը ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայրն է, և Արմեն Բաղդասրայանը։




Լրահոս